Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը չորս կառույցների ղեկավարների և տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարների ազատել է զբաղեցրած պաշտոններից

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը չորս կառույցների ղեկավարների և տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարների ազատել է զբաղեցրած պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով չորս կառույցների ղեկավարների և տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարներ ազատվել են իրենց պաշտոններից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, Արսեն Մնացականյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի, Արամ Նիկոյանը՝ պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի, Լևոն Բալյանը՝ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի, իսկ Ամբակում Գրիգորյանը՝ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոններից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում