Քաղաքականություն

Միրզոյանը և Նուրտլեուն քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը և Նուրտլեուն քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնման և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է անցնող տարվա ընթացքում ծավալված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև կայացած բարձրաստիճան այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ակտիվ կյանքի կոչման պատրաստակամությունը։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նշվում է, որ ընդգծվել է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման և հաղորդակցության ուղիների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ որպես կայունության և տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման գրավական։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին և դրա իրականացման պարագայում ընձեռնվող հնարավորություններին։

Ներկայացնելով գործընթացում վերջին զարգացումները՝ նախարար Միրզոյանը վերահաստատել է պատմական հնարավորությունն օգտագործելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի՝ սեղմ ժամկետներում ստորագրման հարցում ՀՀ դիրքորոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում