Գիտություն

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է ակադեմիական գրագրությանը և հաղորդակցման խթանմանն ուղղված մրցույթների արդյունքները

2 րոպեի ընթերցում

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է ակադեմիական գրագրությանը և հաղորդակցման խթանմանն ուղղված մրցույթների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է «Ակադեմիական գրագրության  և հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրականացման նախագծերի մրցույթի» արդյունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մրցույթի նպատակն է նպաստել գիտահետազոտողների ակադեմիական գրագրության հմտությունների և միջազգային գիտական համայնքների ու գիտնականների հետ հաղորդակցության կարողությունների զարգացմանը, որակյալ հետազոտական նախագծերի և գիտական աշխատանքների պատրաստմանը, գիտական թվային հարթակներում երիտասարդ գիտնականների ներկայանալիության որակի բարձրացմանը։

Մրցույթի շահառու են ճանաչվել Գայանե Հովհաննիսյանը՝ «Դոկտրինա» միջմշակութային գիտալուսավորչական ՀԿ-ից, Ավետիք Հարությունյանը՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ից և Սմբատ Հակոբյանը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից։ 

Ամփոփվել են նաև «Գիտնականների միջև հաղորդակցման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման մրցույթի» արդյունքները։ Մրցույթի նպատակն է նպաստել գիտնականների միջև կապերի և հաղորդակցման ընդլայնմանը, հաղորդակցման միջավայրի ստեղծմանը, միջգիտակարգային աշխատանքների քանակի մեծացմանը և գիտական համայնքի ամրապնդմանը։

Մրցույթի շահառու է ճանաչվել «Հզոր Միտք երիտասարդական» ՀԿ-ից Ստելլա Ավետիքյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում