Պետք է խորացնենք այն ընկալումը, որ ՀՀ պետական բյուջեն բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական բյուջեն պետության և պետականության շատ կարևոր հատկանիշ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով բյուջեի դերը և նշանակությունը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր քաղաքացու համար։

«Այո, պետություն, պետականություն ասելով, անկախություն, ինքնիշխանություն ասելով առաջին հերթին պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է։ Ուզում եմ կրկնել, որ Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որի անձնական կարիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում։ Չկա այդպիսի մարդ։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ոչ միայն քաղաքացի ու բնակվող, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում բնակվող գեթ մեկ մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար։

Հետևաբար՝ մենք պետք է այս ընկալումն էլ ավելի խորացնենք, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է և սա պետության և պետականության կարևոր ատրիբուտ և հատկանիշ է»,-եզրափակեց վարչապետը։

 

Հայերեն

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը