Քաղաքականություն

ԱԺ ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր ունի

1 րոպեի ընթերցում

ԱԺ ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր ունի

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին։ 

Երդման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ի գումարված հերթական նիստի մեկնարկին:  

Ալեքսանդր Ավետիսյանը խորհրդարանում փոխարինել է Նարեկ Զեյնալյանին, որը իր պատգամավորական մանդատը վայր էր դրել։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում