Իրաքցի մարտիկները մեկնել են Սիրիա՝ կառավարությանն օգնելու գրոհայինների դեմ պայքարում. Reuters

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում, որոնք անցյալ շաբաթ գրավել են Հալեպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Միևնույն ժամանակ գործակալության աղբյուրները նշել են, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը իրաքցի մարտիկներին միանալու ծրագրեր չունի։

Իրաքի և Սիրիայի աղբյուրները հաստատել են Սիրիայում իրաքցի մարտիկների տեղակայման մասին լուրերը։ Ըստ իրաքցի անվտանգության ուժերի աղբյուրների՝ առնվազն 300 մարտիկ, հիմնականում «Բադր» և «Նուջաբա» խմբերից,  դեկտեմբերի 1-ի գիշերն անցել է սահմանը ոչ գլխավոր ճանապարհով՝ խուսափելով սահմանը պաշտոնապես անցնելուց։ Սիրիայի զինվորական բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ մարտիկները սահմանը հատել են փոքր խմբերով, որպեսզի խուսափեն ավիահարվածներից։  

Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը «կտրամադրի անհրաժեշտ ցանկացած աջակցություն», և որ «դիմադրության ուժերը կգան» Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին օգնության։ 

Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։

Սիրիայում հիմնական ընդդիմադիր խմբավորման ղեկավար Հադի ալ Բահրան Reuters-ին հայտնել է, որ գրոհայիններին հաջողվել է այդքան արագ գրավել Հալեպը, որովհետև «Հեզբոլլահ»-ը և Իրանի կողմից աջակցվող խմբավորումները զբաղված էին Իսրայելի հետ հակամարտությամբ։ Նա նաև նշել է, որ Հալեպը գրավելու նախապատրաստական աշխատանքներ էին տարվել դեռ 2023 թվականից, սակայն այդ ծրագրերը հետաձգվել էին Գազայում պատերազմի պատճառով։ 

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սառեցված է 2020 թվականից։ Նախագահ Բաշար ալ Ասադը վերահսկողության տակ է վերցրել երկրի տարածքի մեծ մասը և բոլոր խոշոր քաղաքները։ Ապստամբները դեռ վերահսկում են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող մի անկլավ, Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումները վերահսկում են երկրի հյուսիսային հատվածի երկայնքով ձգվող հատվածը, իսկ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող, քրդերի կողմից ղեկավարվող խմբավորումները՝ երկրի հյուսիս-արևելքում մի հատված։ 

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին