Հունաստանում Հայաստանի դեսպանությունը Աթենքում մասնակցել է Ամանորյա միջազգային բարեգործական 24-րդ տոնավաճառին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 30-ից-դեկտեմբերի 1-ն Աթենքում մասնակցել է Ամանորյա միջազգային բարեգործական 24-րդ տոնավաճառին՝ «Մանկան ընկերներ» (Friends of the Child, Φίλοι του Παιδιού) կազմակերպության հովանու ներքո, որի հասույթները տրամադրվում են սոցիալապես անապահով երեխաների կարիքների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ  բարեգործական Ամանորյա տոնավաճառին մասնացել են նաև Հունաստանի Հանրապետությունում հավատարմագրված այլ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ իրենց ազգային տաղավարներով:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի տաղավարում ներկայացվել են հայկական արտադրության ապրանքատեսակներ՝ խմիչք, քաղցրավենիք, հուշանվերներ, ինչպես նաև հայկական խոհանոցի ուտեստներ։ 

Տոնավաճառի մշակութային ծրագրի շրջանակներում ելույթով հանդես է եկել Աթենքի «Ավետիս» պարային համույթը, հյուրերին ներկայացնելով հայկական ժողովրդական պարեր։ 

Տոնավաճառի ողջ հասույթը տրամադրվել է «Մանկան ընկերներ» բարեգործական ասոցիացիային:

Հայերեն English

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով