Իրավունք

4-ամյա աղջկա մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

2 րոպեի ընթերցում

4-ամյա աղջկա մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 4-ամյա աղջկա մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով (խմբ․ քրեական նոր օրենսգրքի համաձայն՝ ցանկացած անձի մահվան, այդ թվում՝ հանկարծամահության դեպքում Քննչական մարմինը քրեական վարույթ է նախաձեռնում սպանության հատկանիշներով)։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, ով նշեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Արտաքին զննությամբ երեխայի մարմնին բռնության հետքեր չեն եղել։ Մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ»,- տեղեկացրեց Աբրահամյանը։ 

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 2-ին արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։ 

Լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, որը Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սան էր, ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում