ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միգրացիայի ծառայությունից հայտնում են, որ ծառայություններ կմատուցվեն դեկտեմբերի 4-ին ժամը 15։00-18։00 Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք),
դեկտեմբերի 5-ին ժամը 10։00-12։00, Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրում,
դեկտեմբերի 5-ին ժամը 14։00-16։00, Սյունիքի մարզի Գեղի բնակավայրում,
դեկտեմբերի 6-ին ժամը 11։00-15։00, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում (Շահումյան փող, 1 շենք)»։