Հայաստան

Լարսը փակ է բեռնատարների համար

1 րոպեի ընթերցում

Լարսը փակ է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Ալագյազ-Արթիկ, Աշոցքի, Ամասիայի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

‹‹Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար››,-նշում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում