Մերձավոր Արևելք

Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր

1 րոպեի ընթերցում

Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակն այս պահին մտահոգիչ է ու բարդ։

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ հակակառավարական զինված խմբավորումները ներխուժել են Հալեպ։ 

«Վիճակը մտահոգիչ է և բարդ»,- նշեց Պողիկյանը։ 

Նա նաև հայտնեց, որ Հալեպի հայերն այս պահին տներում են։ 

Ավելի վաղ Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարանը Հալեպի հայերին կոչ էր արել մնալ տներում և խուճապի չմատնվել։  

Սիրիայի հակակառավարական զինված խմբավորումները  նոյեմբերի 29-ին ներխուժել են Հալեպ քաղաք։ Նրանք հայտարարել են Հալեպի քաղաքապետարանը գրավելու մասին՝ տարածելով այդ փաստը հավաստող տեսանյութեր։ 

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է Հալեպում 2019 թվականից գործունեություն իրականացնող ականազերծողների և բժիշկների մասնագիտական խմբի գործունեությունը․ հայ ականազերծողների ու բժիշկների խումբը վերադարձել է Հայաստան։ 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում