Ռուսաստան

Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն» առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար. Շոյգու

2 րոպեի ընթերցում

Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն» առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն թարմացված միջուկային դոկտրինի, առաջին հերթին տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Աստանայում ՀԱՊԿ-ի երկրների Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստի շրջանակներում։

«Առաջին հերթին ես ուզում եմ ասել, որ հին դոկտրինը նույնպես նախատեսում էր այս հովանոցը, այդ թվում՝ մեր դաշնակիցների համար։ Դա պարզ էր, հստակ սահմանված էր։ Ինչ վերաբերում է նոր դոկտրինին, բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է ՀԱՊԿ երկրներին։ Առանձին հավելում կա, իմ կարծիքով, բավականին կարևոր, որը վերաբերում է Բելառուսին», - Շոյգուի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Նա հավելել է, որ դոկտրինում սահմանված են նաև միջուկային զենքի կիրառման չափանիշները, երբ  Բելառուսի դեմ ագրեսիա իրականացվի սովորական զենքերով, և երբ վտանգված լինի հանրապետության գոյությունը։

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական ​​քաղաքականության թարմացված հիմունքները հաստատելու մասին։ Փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում