Եվրոպա

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են Եվրահանձնաժողովի նոր կազմի հաստատման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվել են ԵՄ անդամ պետությունների կողմից առաջարկված և ավելի վաղ Եվրախորհրդարանի հանձնաժողովների կողմից համաձայնեցված բոլոր թեկնածությունները։

ԵՄ գործադիր խորհրդի նոր կազմի հաստատման օգտին քվեարկել է 370 եվրապատգամավոր, «դեմ»՝ 282-ը, 36 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Նոր Եվրահանձնաժողովը, որը բաղկացած է 27 անդամից, իր լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ից։

Նոր կազմով Եվրահանձնաժողովը կգլխավորի երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրված գերմանուհի Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում