1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում ավարտվեց երրորդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղում առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշ Դոմարաջուին: Հնդիկ շախմատիստը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով և պարտիայի 37-րդ քայլին ստիպեց աշխարհի չեմպիոն, չինացի Դին Լիժենին անձնատուր լինել:
Այժմ երկու շախմատիստներն էլ ունեն 1,5-ական միավոր:
Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա մայրցամաքի երկու ներկայացուցիչ: Չեմպիոնական մրցախաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից: