Ստամբուլում ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու աջակիցների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկներով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Անվտանգության ուժերը հետևել կասկածյալ Դ.Կ.-ին, երբ նա սկսել է համացանցում տեղեկություններ փնտրել պայթուցիկ նյութերի և ռումբ հավաքելու ուղիների մասին: «Կարճ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է Դ.Կ.-ին և մեկ այլ կասկածյալի, ովքեր ապրում էին Գազիոսմանփաշա թաղամասում գտնվող տարբեր բնակարաններում», - ասված է հաղորդագրության մեջ:

2021 թվականին նշված անձինք ձերբակալվել էին ԴԱԻՇ-ին անդամակցելու մեղադրանքով, սակայն ազատ էին արձակվել 2023 թվականին։ Նշվում է, որ նրանց բնակարաններից ժամանակ առ ժամանակ հնչում էին պայթյունի ձայներ։

Կասկածյալների բնակարանների խուզարկության ժամանակ առգրավվել են պայթուցիկներ, քիմիական նյութեր՝ մեծ քանակությամբ ռումբեր պատրաստելու համար նախատեսված լաբորատոր պարագաներ, ԴԱԻՇ-ի խորհրդանիշներ և այլ նյութեր։

 

 

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին