Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին և բարձր գնահատել նախկին նախարարի հետ համագործակցությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել նախկին գործընկերոջ հետ համագործակցությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Շնորհավորում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման և տարածաշրջանային կայունության ապահովման համար»,-նշել է Միրզոյանը Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարարին ուղղված շնորհավորանքի գրառման մեջ։
Congratulations to @MakaB__ on appointment as Minister of Foreign Affairs of #Georgia! Looking forward to working closely together to enhance the strategic partnership between #Armenia & #Georgia, advance our shared goals & ensure regional stability. 🇦🇲🤝🇬🇪@MFAgovge
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 25, 2024
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև բարձր է գնահատել վրացի նախկին գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի սերտ ներգրավվածությունը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում այդ թվում՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը ստորագրման, հիմնված՝ ընդհանուր արժեքների և ավելի ապահով և խաղաղ տարածաշրջանում շահագրգռվածության վրա։ Միրզոյանը գրառման մեջ հաջողություն է մաղթել Դարչիաշվիլիին իր հաջորդ ձեռնարկումներում: