Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքն են բացահայտել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է բացահայտման մասին մանրամասները: 

«Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 24-ին Էրեբունի վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են երկու երիտասարդի, որոնք տեսնելով պարեկներին՝ արագ նստել են «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել: Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21214»-ը: Փաստաթղթերը ստուգելու ընթացքում պարեկները յուրահատուկ սուր հոտ են զգացել: 

Հարցին, թե մեքենայում ինչ արգելված իրեր, առարկաներ կան, երիտասարդները պատասխանել են, որ մեքենայում թմրանյութ կա: Այնուհետև պարեկները նկատել են մեքենայի մոտ՝ գետնին գցած կարմիր և դեղին չորս փաթեթ ու զիպ փականով տոպրակ, որի մեջ սև փաթեթներ էին»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

Երևան քաղաքի բնակիչ 36-ամյա և 35-ամյա տղամարդիկ թմրանյութ պահելու, օգտագործելու և ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ՝ Արին-Բերդի փողոցի նշված հասցեի մոտ հայտնաբերվել և առգրավվել է 12 փաթեթ:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին