Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որոնցում կուտակվում են քաղաքացիների կենսաթոշակային վճարները, շարունակում է բարձր տեմպով աճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: 

«Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,-ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:

Նրա խոսքով ՝ դրանք թե՛ պետական արժեթղթերում, թե՛ կորպորատիվ բարձր որակի արժեթղթերում արվող ներդրումների առումով բավականին բարձր դեր են խաղում: 

Ֆոնդերի մասնակիցների թիվը մոտ 460 հազար է: 

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պաշտոնապես ներդրվել է 2014 թվականից: Պարտադիր բաղադրիչը սկսել է ամբողջապես գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Ամեն ամիս քաղաքացու կենսաթոշակային հաշվին կուտակվում է 10 տոկոս, որից 5 տոկոսը՝ որպես սոցիալական վճար կատարում է քաղաքացին, ևս 5 տոկոսը ավելացնում է պետությունը: Հայաստանում այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչ կա՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն և «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն, որոնք լիցենզավորված են Կենտրոնական բանկի կողմից:  

Հայերեն 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ