Մշակույթ

Դերասանուհի Մարինե Պետրոսյանը «Գոյ» թատրոնի մուտքի դիմաց կխաղա «Պատրանք և իրականություն» մոնոներկայացումը

2 րոպեի ընթերցում

Դերասանուհի Մարինե Պետրոսյանը «Գոյ» թատրոնի մուտքի դիմաց կխաղա «Պատրանք և իրականություն» մոնոներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Մարինե Պետրոսյանը «Գոյ» թատրոնի մուտքի մոտ կխաղա  «Պատրանք և իրականություն» մոնոներկայացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատերասերներն այն կարող են դիտել նոյեմբերի 24-ին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը «Գոյ» թատերախումբ անունով կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:  

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: 

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ 

Դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ին Վարչական դատարանում։

«Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամները նոյեմբերի 7-ից նստացույց են իրականացնում թատրոնի դռան առաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանից պահանջելով միջանկյալ հրատապ լուծում գտնել և «Գոյ» թատրոնին հնարավորություն տալ վերսկսել իր աշխատանքը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում