Քաղաքականություն

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոնները

1 րոպեի ընթերցում

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել  թողնել պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։

«Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է լինի համակարգի մաս,  այնքան շատ է հարազատ դառնում համակարգին, որ այդ հարազատության բերումով համակարգի հետագա դինամիկ փոփոխության պոտենցիալն էականորեն նվազում է: Իմ ընկալմամբ՝ դա է այն կետը, որտեղ ես պետք է խնդրանքով հանդես գամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պարզաբանեց Փաշինյանն՝ անդրադառնալով մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներին օրերս պաշտոնները թողնելու խնդրանքով դիմելու պատճառներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում