Տնտեսություն

Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ

3 րոպեի ընթերցում

Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ուրբաթը մոտենում է՝ խոստանալով բազմաթիվ շահավետ առաջարկներ և մեծ զեղչեր: Սակայն այս ողջ խառնաշփոթի մեջ հեշտ է ծախսել ավելին, քան նախատեսված է, և ֆինանսապես բարդ դրության մեջ ընկնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեղչերի շրջանն առանց կորուստների վայելելու համար IDBank-ը և Idram-ը պատրաստել են 5 օգտակար խորհուրդ։

1. Սահմանեք բյուջե և հետևեք դրան

Նախքան զեղչեր որսալը որոշեք, թե որքան գումար եք պատրաստ ծախսել: Ստեղծեք անհրաժեշտ գնումների ցուցակ և ըստ դրա բաշխեք Ձեր բյուջեն: Սա կօգնի խուսափել չմտածված ծախսերից:

2. Կատարեք նախնական հետազոտություն

Լավագույն առաջարկները գտնելու համար պետք է պատրաստվել նախապես: Համեմատեք գները տարբեր խանութներում՝ համոզվելու համար, որ զեղչերը իսկապես շահավետ են: Պահպանե՛ք Ձեզ հետաքրքրող ապրանքները և հետևե՛ք դրանց գների փոփոխությանը:

3. Rocket Line-ը՝ Ձեզ օգնական

Սև ուրբաթին հատկապես մեծ է գայթակղությունը գնելու ավելի շատ իրեր, քանի որ հաճախ զեղչերն իսկապես շատ շահավետ են։ Աշխատեք հնարավորության դեպքում օգտագործել ունեցած գումարը, իսկ եթե այն չի բավականացնում, ապա Ձեզ օգնության կհասնի Rocket Line 0% անտոկոս թվային ապառիկը, որը հասանելի է ավելի քան 10 000 վաճառակետերում, իսկ դրանցից որոշներում այն հասանելի է 12 ամսով։

4. Զգուշացեք մարքեթինգային ծուղակներից

Չնայած բազմաթիվ առաջարկներին՝ ոչ բոլոր զեղչերն են արժանի Ձեր ուշադրությանը: Պայծառ գովազդներն ու «սահմանափակ ժամանակով» առաջարկները կարող են ստիպել գնել ավելորդ ապրանքներ: Ուշադրություն դարձրեք միայն այն իրերին, որոնք իսկապես անհրաժեշտ են կամ կօգտագործվեն հետագայում։

5. Սպասեք նորությունների IDBank-ից և Idram-ից

Այս Սև ուրբաթին IDBank-ը և Idram-ը պատրաստում են յուրահատուկ առաջարկներ, որոնք կօգնեն Ձեզ ավելի խելացի և շահավետ գնումներ կատարել: Հետևեք նորություններին՝ բաց չթողնելու համար բացառիկ հնարավորությունները և առաջինը տեղեկանալու իսկապես շահավետ ակցիաների մասին։

Հետևելով այս խորհուրդներին՝ Դուք կկարողանաք խելամիտ գնումներ կատարել և մնալ բյուջեի սահմաններում՝ վայելելով Սև ուրբաթի առավելությունները: Սպասեք IDBank-ի և Idram-ի հետաքրքիր առաջարկներին․ հաճելի շոփինգ ենք մաղթում:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում