Ռուսաստանը Հյուսիսային Կորեային է մատակարարել 1 միլիոն բարելից ավելի նավթ՝ չնայած պատժամիջոցներին. BBC

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը 2024 թ. մարտից Հյուսիսային Կորեային ավելի քան մեկ միլիոն բարել նավթ է մատակարարել։ Այս եզրակացությանն է հանգել բրիտանական հետազոտական ​​Open Source Center կենտրոնը՝ արբանյակային պատկերների վերլուծությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կենտրոնն իր հետազոտության արդյունքները կիսել է BBC-ի հետ:

Առաջատար փորձագետները և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին BBC-ին ասել են, որ իրենց համոզմամբ՝ այս նավթով Մոսկվան վճարում է Փհենյանին այն զենքի և զինվորների համար, որոնք Հյուսիսային Կորեան ուղարկել է Ռուսաստան Ուկրաինայի դեմ պայքարի համար։

Արբանյակային պատկերների վերլուծությունը, որոնք Open Source Center-ը բացառապես կիսել է BBC-ի հետ, ցույց է տալիս, որ վերջին ութ ամսվա ընթացքում ավելի քան մեկ տասնյակ հյուսիսկորեական լցանավեր 43 ուղևորություն են կատարել Հեռավոր Արևելքի ռուսական նավթային տերմինալ: Ծովում լցանավերի նկարներից երևում է, որ նրանք դատարկ են գնացել Ռուսաստան և բեռնված վերադարձել։

Առաջին նավարկությունը, որը փաստագրվել է Open Source Center-ի կողմից, տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 7-ին՝ Ռուսաստան հյուսիսկորեական զինամթերքի մատակարարման մասին առաջին հաղորդումներից յոթ ամիս անց, իսկ վերջինը՝ նոյեմբերի 5-ին։

«Նավթի այս մշտական ​​հոսքը Հյուսիսային Կորեային տալիս է կայունության այնպիսի մակարդակ, որը նա չի տեսել պատժամիջոցների սահմանումից ի վեր», - ասել է կենտրոնի ավագ վերլուծաբան Ջո Բիրնը:

Հյուսիսային Կորեան իր միջուկային ծրագրի պատճառով գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ, և նրան արգելված է տարեկան 500 000 բարելից ավելի նավթ գնել։

1 միլիոն բարելը, որի մասին խոսում է Open Source Center-ը, Ռուսաստանի համար շատ փոքր ծավալ է. ըստ պաշտոնական տվյալների՝ մեկ օրում երկիրն ​​արտադրում է գրեթե տասն անգամ ավելի։

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ