ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին
1 րոպեի ընթերցում
![ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/HzAElwSr6IxfV9sq0avwuPYQOBP9HSogdnF4xqwb.webp)
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների խորհրդակցությունը տեղի կունենա փետրվարի 7-ին Մոսկվայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովին։
«Վաղը մենք, ի դեպ, ՀԱՊԿ-ի հարցերով հանդիպում ենք հանձնաժողովների նախագահների հետ: Կաշխատենք նույնպես մի քանի ժամ», - ասել է նա Պետդումայի պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում: