Չինաստան

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում