ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ նոյեմբերի 24-ին Էջմիածնի Մայր տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագ կարժանանա քահանայական օծման և ձեռնադրության։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։
Նույն օրը երեկոյան ժամերգության ընթացքում Սուրբ Գայանե վանքում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն:
Նոյեմբերի 23-ին ժամը 17:30-ին Մայր տաճարում տեղի կունենա ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգը։