«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկները նոյեմբերի 21-ին շուրջ 20 ռազմական գործողություններ են իրականացրել Իսրայելի բանակի դեմ՝ հրթիռակոծելով Աշդոդում և Հայֆայում գտնվող ռազմակայանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է շարժման տարածած հաղորդագրությունում:

Ըստ տեղեկությունների՝ սահմանային Թել Հարֆա բնակավայրում հարձակման են ենթարկվել նաև իսրայելական մեկ դիվերսիոն և մի քանի տարհանման խմբեր՝ զրահատեխնիկայով հանդերձ: Նշվում է, որ իսրայելական կողմն ընդունել է չորս զինվորականների զոհվելու և վեց մարտիկի վիրավորվելու փաստը:

Իսրայելցի զինվորականների ևս մի քանի խմբեր հարձակման են ենթարկվել Իսրայելի տարածքում՝ Միտուլա բնակավայրի մոտ:

Հաղորդագրության համաձայն՝ «Հեզբոլլահ»-ի մարտիկներն առաջին անգամ հրթիռակոծել են Լիբանանի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա՝ Աշդոդ քաղաքից արևելք գտնվող իսրայելական Հաթցոր ավիաբազան:

Նաև հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհի են ենթարկվել Ակկո քաղաքում գտնվող Շարագա ռազմաբազան, Հոլանի բարձունքներում տեղակայված վաղ նախազգուշացման կենտրոնը և Իսրայելի ռազմածովային ուժերի Հայֆայի բազան, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանից 35 կմ հեռու:

Իսրայելական ինքնաթիռներն էլ իրենց հերթին հարվածների չորս շարք է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, ինչպես նաև արևելյան Լիբանանի Բեքաայի հովտի մի քանի բնակավայրերին:

 

Հայերեն

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել