Կառավարությունը լրացուցիչ 191.5 միլիոն դրամ է հատկացնում Երևանի օպերային թատրոնին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը լրացուցիչ 191.5 միլիոն դրամ է հատկացնում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ համաձայն թատրոնի 2023 թվականի փաստացի եկամուտների կրկնապատիկի չափով ֆինանսավորման նոր մոդելի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2023 թվականին թատրոնի եկամուտները կազմել են 957.9 միլիոն դրամ։ 

Ըստ կառավարության հաստատած նոր մոդելի՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորումը հաշվարկվում է նախորդ տարվա եկամուտների կրկնապատիկի հիման վրա։ Արդյունքում՝ թատրոնի համար 2024 թվականին նախատեսված գումարը պետք է կազմի 1.83 միլիարդ դրամ։ Սակայն թատրոնին արդեն տրամադրվել է 1.64 միլիարդ դրամ, ինչը պահանջում է լրացուցիչ 191.5 միլիոն դրամի հատկացում։

Լրացուցիչ հատկացումները տրամադրվելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այլ ծրագրերի տնտեսված միջոցներից։

 

Հայերեն Español

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան