Եվրոպա

Ֆոն դեր Լայենն ինքնաթիռում փրկել է ուղևորներից մեկին

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենն ինքնաթիռում փրկել է ուղևորներից մեկին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը փրկել է ինքնաթիռում գտնվող ուղևորներից մեկին, երբ վերադառնում էր Բրյուսել Ռիո դե Ժանեյրոյում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն։ 

Ֆոն դեր Լայենը, որը մասնագիտությամբ բժիշկ է, նոյեմբերի 20-ին շվեյցարական ավիաընկերության ինքնաթիռում Ցյուրիխից Բրյուսել թռիչքի ժամանակ միջամտել է, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Անձնակազմի անդամները հարցրել են մյուս ուղևորներին, թե նրանցից ով կարող է առաջին օգնություն ցուցաբերել։

Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան հաստատել է տեղի ունեցածը։

«Ինչպես լինում է նման դեպքերում, ինքնաթիռի անձնակազմը հարցրել է՝ արդյոք ուղևորներից որևէ մեկը բժշկական կրթություն ունի։ Նախագահը օգնեց կարիքի մեջ գտնվող ուղևորին, մինչև մենք վայրէջք կատարեցինք, և այդ ժամանակ  գործի անցավ բուժանձնակազմը», - ասել է Պոդեստան։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանրային առողջության բնագավառում դոկտորական աստիճան ունի, որը ստացել է Հանովերի բժշկական դպրոցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում