ՆԳՆ-ն առաջարկում է հափշտակված ավտոմեքենաների սեփականատերերին ազատել գույքահարկից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հավանություն տվեց Ներքին գործերի նախարարության առաջարկած օրենքի նախագծին, որով առաջարկվում է գույքահարկի վճարումից ազատել այն քաղաքացիներին, որոնց տրանսպորտային միջոցները հափշտակվել են։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։   

Գործող կարգավորումներով գույքահարկի վճարման պարտավորությունը բխում է սեփականության իրավունքի գրանցումից։ Սակայն հափշտակված փոխադրամիջոցների սեփականատերերը շարունակում են հարկվել՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց գույքն իրականում իրենց տիրապետման տակ չէ։ Արդյունքում, գույքահարկի գծով պարտավորություններ են առաջանում, ինչը անարդար բեռ է դառնում տուժողների համար։ 

Նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ.

Հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը կազատվեն գույքահարկից՝ այն պահից, երբ քրեական վարույթ է հարուցվում և փոխադրամիջոցը գրանցվում է որպես հափշտակված։ 

Գույքահարկի հաշվառումից դուրս գալը կգործի մինչև գույքը վերադարձվի սեփականատիրոջ տնօրինմանը։ 

Այս փոփոխությամբ համայնքներն ավելի ճկուն հնարավորություն կստանան փոխադրամիջոցի գույքահարկի գծով առաջացած պարտավորության գումարը որպես վնաս գանձել հանցագործություն կատարած անձից։ 

Օրենքի ընդունման դեպքում կբարձրանա արդարությունը հարկման համակարգում, կթեթևացվի տուժած քաղաքացիների ֆինանսական բեռը և կբարելավվի համայնքների կարողությունը՝ վնասների փոխհատուցման հարցերում։ 

Նախագիծը էական ազդեցություն չի ունենա պետական կամ համայնքային բյուջեների վրա, սակայն ակնկալվում է, որ համայնքները կկարողանան ավելի արդյունավետորեն գանձել վնասները հանցագործներից։

Այս նախաձեռնությունը միտված է հասարակության սոցիալական արդարության բարելավմանը և հանցագործությունների հետևանքների մեղմացմանը։ Ներքին գործերի նախարարությունը շեշտում է, որ փոփոխությունը կհեշտացնի տուժած քաղաքացիների կյանքը և կբարելավի հանրային ծառայությունների որակը։

Նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։ 

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ