Քաղաքականություն

Նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Լյոնգ Կյոնգի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար եւ հավելել, որ Վիետնամ կատարած այցը գնահատում է շատ արդյունավետ: Վիետնամի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին այցի համար ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ներդրումային հարցերին եւ ընդգծել, որ չնայած առեւտրի աճող տեմպերին՝ դեռեւս առկա են չիրացված ռեսուրսներ: Քննարկումների առանցքում են եղել կրթական ոլորտում համագործակցություն սկսելու հարցերը եւս` հիմնված պատմական հաջողված փորձի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում