Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ: