Տնտեսություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2024 թվականի համար շինարարության էական աճ է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2024 թվականի համար շինարարության էական աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփված վերջին տվյալներով՝ Հայաստանում շինարարության 16 տոկոս աճ է գրանցվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

«Շինարարությունը մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, շինարարության ծավալներն անշեղորեն աճում են։ Վերջին ամփոփված տվյալների արդյունքներով՝ շուրջ 16 տոկոս աճ ունենք այս պահի դրությամբ։ Վստահ եմ, որ տարվա վերջում աճն ավելի էական կլինի, որովհետև շինարարության ավանդույթներն այնպիսին են, որ շինարարներն իրենց կատարողականները, վերջին ամփոփումները ներկայացնում են տարվա վերջին ամիսներին՝ նոյեմբեր-դեկտեմբերին։ 

Հետևաբար ենթադրում եմ, որ աճն էլ ավելի բարձր ցուցանիշներ կունենա»,-նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում