Պուտինը պատրաստ է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայում հրադադարի շուրջ համաձայնագիրը. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայում հրադադարի շուրջ համաձայնագրի քննարկմանը, սակայն բացառում է որևէ խոշոր տարածքային զիջում և պնդում է, որ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու հավակնություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել է իրավիճակին ծանոթ հինգ աղբյուր:

Նախկին և ներկա ռուսաստանցի պաշտոնյաները հայտնել են, որ Պուտինը կընդունի Թրամփի միջնորդած համաձայնագիրը և կհամաձայնի սառեցնել հակամարտությունը առաջնագծում։ 

Reuters-ը նշում է, որ Թրամփը, որը խոստացել է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, Սպիտակ տուն է վերադառնում այն ժամանակ, երբ Ռուսաստանը գերակա դիրքեր է գրավում։ Ըստ հրապարակման՝ Մոսկվան առաջ է շարժվում 2022 թվականին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամենաարագ տեմպերով։ 

Ըստ աղբյուրների՝ մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի հատվածներում սահմանների հստակ գծման հարցում, հնարավոր է, բանակցությունների տեղ լինի։ Reuters-ի զրուցակիցները նաև հայտնել են, որ Ռուսաստանը, հնարավոր է, պատրաստ լինի դուրս գալ Խարկովում և Նիկոլաևում իր վերահսկողության տակ գտնվող փոքր հատվածներից։ 

Աղբյուրները նաև նշել են, որ եթե հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ռուսաստանը կշարունակի կռվել։ 

Թեև Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն ուկրաինական հողում, սակայն Մոսկվան պատրաստ է Կիևի անվտանգության երաշխիքների քննարկմանը, ըստ ներկա և նախկին հինգ պաշտոնյաների:

Աղբյուրները նշել են, որ Կրեմլը կարող է առաջ քաշել նաև այնպիսի պահանջներ, ինչպիսիք են Կիևի համաձայնությունը՝ սահմանափակել իր զինված ուժերի չափը և պարտավորվել չսահմանափակել ռուսաց լեզվի օգտագործումը:

Ուկրաինական կողմը դեռ չի արձագանքել Reuters-ի խնդրանքին՝ մեկնաբանել այս հրապարակումը։

Հայերեն Русский

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը