Կառավարությունը սահմանում է թանգարանային բացառիկ արժեքավոր հավաքածուների ընտրության կարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունն առաջարկում է հաստատել թանգարանային առարկաներն ու հավաքածուները Հայաստանի առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։
Այս նախաձեռնությունը, համաձայն «Թանգարանների մասին» օրենքի, նպատակ ունի մշակութային ժառանգության արդյունավետ պահպանություն, հանրայնացում և իրավական պաշտպանություն ապահովել։

Նախագիծը սահմանում է չափորոշիչներ, որոնց հիման վրա թանգարանային առարկաները կգնահատվեն։ Դրանք ներառում են պատմական, մշակութային, գիտական կամ գեղարվեստական նշանակություն ունեցող նմուշներ, այդ թվում՝ հնագույն քաղաքակրթության արտեֆակտներ, մշակութային և կրոնական կարևորության առարկաներ, պատմական փաստաթղթեր և եզակի նմուշներ, հնագիտական գտածոներ, ձեռագրեր, հազվագյուտ գրքեր, երաժշտական գործիքներ, ազգագրական նյութեր։

Թանգարանները տարեկան կներկայացնեն հայտեր, որոնք կքննարկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում։ Առանձնակի արժեքավոր առարկաների ցուցակները կհաստատվեն կառավարության որոշմամբ։

Այս որոշումը կօգնի ապահովել մշակութային ժառանգության պահպանությունը, վերացնել մշակութային արժեքների ապօրինի առևտուրը, ինչպես նաև թանգարանային հավաքածուների գիտական և կրթական օգտագործման նոր հնարավորություններ կստեղծի։

 

Հայերեն

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով