Միացյալ Նահանգներ

Ջոնսոնը հայտարարել է Թրամփի օրոք Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականության մասին

1 րոպեի ընթերցում

Ջոնսոնը հայտարարել է Թրամփի օրոք Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի իշխանությունները ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օրոք շատ ագրեսիվ քաղաքականություն են վարելու Չինաստանի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Մենք պետք է շատ ագրեսիվ լինենք Չինաստանի նկատմամբ: Ես չեմ խոսի կոնկրետ միջոցների մասին, բայց մենք Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության ընտրյալ հանձնաժողով ունենք, որը ծայրահեղ սպառնալիք է», - ասել է Ջոնսոնը ՝ խոսելով Ներկայացուցիչների պալատի ծրագրերի մասին: 

Ջոնսոնն ընդգծել է, որ Չինաստանը համարում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը և ակնկալում է, որ Թրամփը նույնպես շատ ագրեսիվ կլինի Պեկինի նկատմամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում