Թուրքիա

Թուրքիայում բելառուս ալպինիստների անհետացումից հետո որոնողական աշխատանքներ են իրականացվում

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում բելառուս ալպինիստների անհետացումից հետո որոնողական աշխատանքներ են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկու բելառուս ալպինիստների անհետացման մասին տեղեկությունների հետ կապված Թուրքիայում որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում, և բելառուս դիվանագետները կապի մեջ են թուրքական իրավասու մարմինների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բելառուս դիվանագետները մշտական ​​կապի մեջ են Թուրքիայի իրավասու մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ, որոնողափրկարարական աշխատանքներն այս պահին կատարվում են, օգտագործվում են բոլոր առկա ռեսուրսները»,- ասված է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բելառուսից երկու քույրեր նոյեմբերի 16-ին արշավի են գնացել և անհետացել Ալադաղլարի լեռներում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում