Ռուսաստան

Եվրոպական վեց երկրներ մեղադրել են Ռուսաստանին «անվտանգության ճարտարապետության վրա հարձակվելու» մեջ

1 րոպեի ընթերցում

Եվրոպական վեց երկրներ մեղադրել են Ռուսաստանին «անվտանգության ճարտարապետության վրա հարձակվելու» մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Ռուսաստանին մեղադրել են եվրոպական անվտանգության ճարտարապետության վրա համակարգված հարձակումներ իրականացնելու մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ասված է Վարշավայում կայացած հանդիպման արդյունքներով արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

«ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրների դեմ Մոսկվայի հիբրիդային գործունեության էսկալացիան նույնպես աննախադեպ է իր բազմազանությամբ և մասշտաբներով՝ ստեղծելով անվտանգության զգալի ռիսկեր»,- ասված է փաստաթղթում։

Նախարարները Ռուսաստանին մեղադրել են նաև ռևիզիոնիզմի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ կապեր հաստատելու և ուկրաինական հակամարտության վերաբերյալ կառուցողական բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ։

Փաստաթղթից բխում է նաև, որ եվրոպական երկրները պետք է էլ ավելի մեծ դեր ունենան սեփական անվտանգության ապահովման գործում՝ գործելով անդրատլանտյան և գլոբալ գործընկերների հետ միասին։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում