Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման երկրորդ փուլի ավարտի մասին․ այժմ նոր ցանցը գործում է Ախթալա, Բերդ, Իջևան, Մարալիկ, Մարտունի, Սևան, Սիսիան, Տաշիր, Թումանյան, Ալավերդի և Ջերմուկ  քաղաքներում։ Այսպիսով, ընկերության 5G ցանցն արդեն հասանելի է 20 մարզային քաղաքներում։ 

Ucom-ի համար ենթակառուցվածքների արդիականացումը վերջին տարվա առաջնահերթություններից է և շարունակելու է առաջնահերթություն մնալ մոտակա ապագայում։ Այս ծրագրի նպատակն է ապահովել ավելի բարձր արագություն և հուսալի կապ ընկերության բաժանորդների համար։

5G տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ իրականացնել տվյալների փոխանակումը։

«Մենք արդեն մեկ տարի է ինչ անդադար աշխատում ենք մեր ցանցն արդիականացնելու ուղղությամբ, և շատ հպարտ ենք հայտարարել ևս 11 քաղաքում 5G ցանցի գործարկման մասին։ Սա մեծ ձեռքբերում է Ucom-ի մասնագետների համար և մեծ հնարավորություն մեր բաժանորդների համար, քանի որ մեր ժամանակներում որակյալ կապը կարևոր հանգամանք է Հայաստանում թվային փոխակերպման և տեխնոլոգիական զարգացման համար։ Մեր բաժանորդների կարիքները միշտ մեր ուշադրության կենտրոնում են, և խոստանում ենք, որ շարունակելու ենք մեր ծառայությունների որակը լավացնել ամեն օր», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր արագ ինտերնետից կարող են օգտվել շարժական կապի կանխավճարային, հետվճարային և կորպորատիվ սակագնային պլանների բոլոր բաժանորդները (բացառությամբ շարժական ինտերնետի սակագնային պլանների)՝ 5G ցանցի հետ համատեղելի, Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնով: Այս պահին ակտիվ աշխատանքներ են տարվում Samsung ընկերության հետ 5G հասանելիության ակտիվացման ուղղությամբ Samsung  սմարթֆոններում ևս։ 

Նշենք որ, 5G ծածկույթի ընդլայնումը շարունակական է լինելու և  Ucom-ը պարբերաբար տեղեկացնելու է նոր քաղաքների ընդգրկման մասին։ Հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև նոր սերնդի ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ   կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։ 

Ավելին՝ www.ucom.am կայքում։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում