Քաղաքականություն

Վիետնամի Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ հաստատել Հայաստանի քաղաքների հետ

2 րոպեի ընթերցում

VNA/VNS Photo
VNA/VNS Photo

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամի հյուսիսային Նին Բին մարզը հույս ունի համագործակցային հարաբերություններ կառուցել Հայաստանի քաղաքների հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով VNA-ը, պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է նահանգային կուսակցական կոմիտեի նախագահ Ջոան Մին  Հուանը։ 

Հուանը ՀՀ ԱԺ նախագահին պատմել է Նին Բինի աշխարհագրական դիրքի մասին և նշել, որ իրենց մոդելը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից բարձր է գնահատվել՝ կանաչ, կայուն և ներդաշնակ զարգացման համար՝ հիմնված բնական ռեսուրսների պաշտպանության և մշակութային ժառանգության վերածննդի վրա: Միևնույն ժամանակ, այն նպաստում է մարդկանց և բնության միջև ներդաշնակությանը, աշխատում է իր մշակութային ժառանգությունը վերածելու կարևոր ռեսուրսի մշակույթի, զբոսաշրջության և տնտեսության զարգացման համար: 

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Նին Բինն իր պաշտոնական այցի առաջին ուղղությունն է՝ շեշտելով, որ տպավորված է մարզի զարգացման ներուժով, մասնավորապես՝ ավտոմեքենաների արտադրության և զբոսաշրջության ոլորտներում։ 

Նա նաև նշել է, որ Հայաստանը Վիետնամի կարևոր գործընկերն է, և որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել նաև տեղական մակարդակով։  

Սիմոնյանը խոստացել է, որ հայկական կողմը կուսումնասիրի Նին Բինի և հայկական բնակավայրերի միջև համագործակցության ծրագրեր մշակելու հնարավորությունը։ 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ։ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը կավարտվի նոյեմբերի 23-ին։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում