Քաղաքականություն

Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել միայն անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե վերջինիս թիմի հետ

1 րոպեի ընթերցում

Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել միայն անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե վերջինիս թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաշվի չի առնում ուկրաինական կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի անդամների նախաձեռնությունները, և կարգավորումը պատրաստվում է քննարկել միայն անձամբ Թրամփի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահը նշել է ուկրաինական ռադիոյին տված հարցազրույցում։

«Յուրաքանչյուր նախագահի միջավայրում կան տարբեր մարդիկ, որոնք կատարում են որոշակի առաջադրանքներ։ Ես լրջորեն կվերաբերվեմ միայն Միացյալ Նահանգների նախագահի հետ զրույցին՝ ամենայն հարգանքով նրան շրջապատողների նկատմամբ»,- ասել է Զելենսկին։

Նա նաև կրկնել է, որ երկու կողմերի թիմերը կաշխատեն հանդիպման կազմակերպման վրա՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը դեռ չի ստանձնել պաշտոնը և չի կարող մասնակցել աշխարհաքաղաքական բոլոր գործընթացներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում