Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը կարծում է, որ աշխարհը գերհոգնած է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հնդկաստանի ԱԳ նախարարը նման տեսակետ է հայտնել Hindustan Times թերթի կազմակերպած «Առաջնորդության գագաթնաժողով»-ի պանելային քննարկման ընթացքում։

«Կարծում եմ, որ աշխարհն ինչ-որ առումով գերհոգնած է։ Այսինքն, այս հակամարտությունը հսկայական գին է պահանջում և՛ երկու հիմնական խաղացողներից, և՛ բոլորից: Սա այն ժամանակն է, երբ կա որոշակի լուծման գլոբալ պահանջ» - ասել է նա՝ մատնանշելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը, որը առաջինն է եղել 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։

Հնդկաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ այդ հակամարտության լուծման հարցում Դելին չունի կարգավորման որևէ պլան, սակայն ձգտում է ուղիներ գտնել Մոսկվայի և Կիևի շփման համար։

«Մենք չենք կարծում, թե դա մեր գործն է: Մեր գործն այն է, որ փորձենք ճանապարհ գտնել այս երկու երկրները հասցնելու այնպիսի կետի, որ նրանք կարողանան շփվել միմյանց հետ: Մյուսները չեն կարող լուծել խնդիրը, քանի դեռ կողմերը հենց իրենք չեն ցանկանում լուծել»,- ասել է նա։

Հայերեն Русский

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն