Շուխոնց Ավետարանը դուրս է բերվել Մատենադարանից և առաջին անգամ տարվել Զինվորի տուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի Սրբոց Թարգմանչաց տոնին Մատենադարանի պահոցից դուրս է բերվում  Շուխոնց խնդրակատար Ավետարանը և տարվում է Օշական՝ այն ժողովրդին ավելի մոտ դարձնելու համար: Բայց այս տարի այն դուրս է բերվել Մատենադարանից և առաջին անգամ  տարվել է Զինվորի տուն: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարանի ձեռագրատան ավանդապահ Գայանե Խաչատրյանը  նշեց, որ Ավետարանը գրվել է 1669 թվականին՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կրոնավոր Բարսեղի ձեռքով։ Այն գրվել է Սպահանի Ջուղա գյուղում:  

«Ձեռագիրը նկարազարդ է և ունի տասներեք մանրանկար: Ձեռագրի հիշատակարաններից  մենք տեղեկանում ենք, որ գրելու ընթացքում դեռևս պարզ չի եղել, թե որ եկեղեցու համար է այն նախատեսված, քանի որ եկեղեցու անվան տեղը բաց է թողնված: Թե ի՞նչ ճանապարհով է այն հայտնվել Աշտարակում, դա նույնպես հայտնի չէ: Ձեռագրի հիշատակարանում նաև կարելի է հանդիպել  Շուխոնց անվանմանը, որը խոսում է այն մասին, որ այն պատկանել է Շուխյանների գերդաստանին:  

Աշտարակի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ավագ քահանա Սարգսի ձեռքով գրված հիշատակարանից էլ մենք  տեղեկանում ենք, որ Հովհաննես և Սարգիս Շուխյանները իրենց պապերից ժառանգություն ստացած գերդաստանի Ավետարանը նվիրել են Աշտարակի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն: Նվիրաբերման թվականը նշվում է 1873-ը»,- ասաց  ձեռագրատան ավանդապահը:

Մասնագետը նշեց՝ Ավետարանը համարվում է խնդրակատար, քանի որ ցանկացած մարդ մոտենում է սուրբ գրքին հավատով և խնդրանքով: 

Գայանե Խաչատրյանի խոսքով՝ 1922-1925 թվականների ընթացքում պետության կողմից հավաքչական գործունեության ընթացքում հավաքագրված հինգ գրքերի հետ միասին Շուխոնց Ավետարանը հանձնվել է Մատենադարանին, և այժմ՝ ի թիվս մյուս ձեռագրերի, իր պատվավոր և մնայուն տեղն ունի կառույցում:

 

Հայերեն

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը