Եվրոպա

ԵՄ դատարանը լսումներ է սկսել Pfizer-ի գլխավոր տնօրենի հետ ֆոն դեր Լայենի նամակագրության գործով

2 րոպեի ընթերցում

ԵՄ դատարանը լսումներ է սկսել Pfizer-ի գլխավոր տնօրենի հետ ֆոն դեր Լայենի նամակագրության գործով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի արդարադատության եվրոպական դատարանը լսումներ է սկսել Pfizer-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլայի հետ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսային նամակագրության գործով, որը վերաբերում է համավարակի ժամանակ ԵՄ երկրների համար կորոնավիրուսի պատվաստանյութեր գնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն։ 

Գործը վերաբերում է ամերիկյան The New York Times հրատարակության բողոքին, որը տեղեկատվություն է պահանջել Pfizer-ի գլխավոր տնօրենի հետ ԵՀ-ի ղեկավարի նամակագրության մասին, սակայն մերժում է ստացել։ Հրատարակությունը հայտնել էր, որ 2021 թ. ապրիլին Բուռլան և ֆոն դեր Լայենը անձնական հաղորդագրություններ են փոխանակել, որպեսզի կնքեն Covid 19-ի դեմ մինչև 1,8 միլիարդ դեղաչափ պատվաստանյութերի գնման Եվրոպայի ամենամեծ գործարքը։

Դատարանը Եվրահանձնաժողովին հարցրել է տեքստային հաղորդագրությունների գոյության և այն մասին՝ արդյոք դրանք այնքան կարևոր են, որ պահանջվի դրանց հրապարակումը։ The New York Times-ը նշում է, որ դա պարզ կդառնա միայն այն բանից հետո, երբ այդ հաղորդագրությունները հանրայնացվեն։

Իր հերթին Եվրահանձնաժողովն իր գրավոր փաստարկներում նշել է, որ այդ տեքստային հաղորդագրությունները գրանցված կլինեին փաստաթղթերի կառավարման համակարգում, եթե պարունակեին կարևոր տեղեկատվություն կամ եթե դրանք պահանջեին ԵՀ-ի կամ դրա վարչություններից մեկի կողմից հետագա գործողություններ։

Գործի լսումները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում