Մերձավոր Արևելք

Իսրայելը հասել է իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում. Բլինքեն

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հասել է իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման ռազմական ներուժը Գազայի հատվածում և վերացրել խմբավորման ղեկավարությունը, այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ հակամարտության կարգավորման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: 

Ըստ նրա՝ Իսրայելը հայտարարել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ի նման մեկ այլ հարձակում կանխելու համար անհրաժեշտ է լիովին ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը և նրա պարագլուխներին, որոնք պատասխանատու են հոկտեմբերի հարձակման ծրագրման համար: 

«Իսրայելը հասել է իր առջև դրած նպատակներին։ Եկել է ժամանակը վերջ տալու պատերազմին», - նրա խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ հակամարտությանը վերջ դնելու համար անհրաժեշտ է համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի շուրջ և ապահովել իսրայելական զորքերի դուրսբերումն անկլավից՝ թույլ չտալով պաղեստինյան խմբավորման ներուժի վերականգնումը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պատանդ է մնում շուրջ 100 իսրայելցի։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը մոտենում է 43 700-ի, վիրավորների թիվը գերազանցել է 103 000-ը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում