Ռազմական

Բանակի առջև դրված միակ խնդիրն է պաշտպանել Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը. նախարար

1 րոպեի ընթերցում

Բանակի առջև դրված միակ խնդիրն է պաշտպանել Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իր սուվերեն տարածքից շուրջ 200 քառ. կմ օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր չի դրել, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:  

«Բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության  29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը: Եվ սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ: Սա պարտավոր ենք սրբորեն կատարել»,-ասաց նա:  

Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածքների խնդրին, որոնք օկուպացված են  Ադրբեջանի կողմից, նախարարն ասաց․  «Ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,- ասաց Պապիկյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում