Պետությունը 12.3 մլրդ դրամ կհատկացնի նոր ԲԿ-ների կառուցման և շինարարությունների շարունակության համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը հաջորդ տարի 12.3 մլրդ կհատկացնի՝ նոր բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների կառուցման, ընթացքի մեջ գտնվող շինարարությունների շարունակության ու ավարտման համար:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը: 

«2025 թվականի բյուջեի մեջ դրված է 12.3 մլրդ դրամ, որն ուղղվել է թվով 13 բժշկական կենտրոնների շինարարության շարունակությանը, ավարտմանն ու վերազինմանը, թվով 4 նոր կենտրոնների կառուցմանը, որոնք են՝ Վարդենիսի ԲԿ-ն, Սպիտակի ԲԿ-ն, Ջերմուկի առողջության կենտրոնը, Արթիկի ԲԿ-ն, թվով 8 պոլիկլինիկաների կառուցմանը և մեկի վերակառուցմանը»,-ասաց Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ կառավարությունը շատ դեպքերում որոշում է կայացրել զերծ մնալ վերակառուցումներից, քանի որ հին շենքերն անգամ վերակառուցման արդյունքում չեն բավարարում նոր մոտեցումներին: Հաջորդ տարի կմեկնարկի նաև 19 ամբուլատորիաների շինարարությունը՝ լրիվ նոր կոնցեպտով կազմված տիպային նախագծերով: Հաջորդ 30-ի հողահատկացման և տեղակայման գործընթացներն ավարտելուն պես դրանց շինարարությունը ևս կսկսի:

Հայերեն

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս