Տնտեսություն

Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

3 րոպեի ընթերցում

Էվոկաբանկը առաջինը բանկերից միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց իր QR ենթակառուցվածքը բացելու մասին։ Նույն օրը հայտարարվեց, որ Էվոկաբանկը բանկերից առաջինն է, որ միացել է Open QR ենթակառուցվածքին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իդրամից,  այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել և վճարել նաև Էվոկաբանկի հաճախորդները՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։

«Evoca-ն առաջին բանկն է, որը միացել է Open QR նախագծին։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Իդրամը՝ պարզապես սքանավորելով Իդրամի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունն ապացուցում է, որ մեր հաճախորդներն ու նրանց հարմարավետությունը մեզ համար առաջնային նշանակություն ունեն»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը շեշտում է, որ սա նշանակալի իրադարձություն է Հայաստանի ֆինանսական շուկայի համար, քանի որ բոլոր այն ֆինանսական կառույցների հաճախորդները, որոնք կմիանան ենթակառուցվածքին, հնարավորություն կունենան իրենց իսկ ֆինանսական հավելվածներով սքանավորել Իդրամի QR-ը և վճարել ավելի քան 22.000 վաճառակետերում», - ասել է Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը։ 

Էվոկաբանկի և Իդրամ ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, և համակարգն արդեն իսկ հասանելի դարձավ Էվոկաբանկի հաճախորդների համար։ Իդրամից տեղեկացնում են, որ հոգացել են ոչ միայն ֆինանսական-գործընկեր կազմակերպությունների համար ենթակառուցվածքը բացելու և համակարգի համապատասխան թողունակություն ապահովելու համար, այլ նաև ստեղծել են սպասարկման առանձին ծառայություն, ինչպես բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների, այնպես էլ 22.500-ից ավելի առևտրային կետ- գործընկերների հետ սահուն աշխատանքի կազմակերպման նպատակով։ 

Ընկերությունը, բացելով ենթակառուցվածքը, ևս մեկ անգամ հաստատեց որդեգրված կոնցեպտը՝ Իդրամը բոլորի համար է։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում