Երևանի քաղաքապետարանը վթարային երկու շենքի բնակիչների վերաբնակեցման հարցով դիմել է կառավարությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի չորրորդ կարգի վթարային երկու շենքի բնակիչների վերաբնակեցման համար քաղաքապետարանի համապատասխան բաժինը դիմել է կառավարություն՝ պետական բյուջեից համապատասխան գումար հատկացնելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը՝ նշելով, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի չորրորդ կարգի վթարային երկու շենքում բնակվում է շուրջ 180 ընտանիք:

«Նշված ընտանիքների վերաբնակեցման նպատակով համապատասխան բնակելի ֆոնդ և ֆինասական միջոցներ քանի որ համայնքը չունի, մենք դիմել ենք կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեով համապատասխան գումար նախատեսելու նպատակով:

Նախնական հաշվարկ  ենք իրականացրել, որի արդյունքում բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով կպահանջվի շուրջ 3,2 միլիարդ դրամ: Այժմ կառավարության հետ բանակցությունների մեջ ենք, համապատասխան գրությունն արդեն ուղարկել ենք»,-նշեց Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ պետք է հարցին արագ լուծում տրվի, քանի որ նշված շենքերն իրականում անմխիթար վիճակում են գտնվում:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն