Շինարարությունը մոտենում է ավարտին. Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 2-ին Վրաստանի մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Թինաթին Ռուխաձեն այցելեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, շրջայց կատարեց շինարարության ավարտական փուլում գտնվող շենքում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Վրաստան» հայկական պարբերականը։ 

Նախարարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ միասին դիտեց շենքը, ծանոթացավ թատրոնի կարիքներին և նախարարության անունից համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Հիշեցնենք, որ թբիլիսյան հայկական թատրոնի ավարտական փուլում գտնվող շինարարական և վերակառուցման լայնածավալ աշխատանքներն իրականացվել են Վրաստանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Շենքի անմխիթար վիճակից ելնելով, որը հաստատվել էր Փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացությամբ, պահանջվեց շենքի ապամոնտաժում և նոր շենքի կառուցում։     

Նշենք, որ Թբիլիսիի Քեթևան թագուհու պողոտայում գտնվող Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը միակ հայկական թատրոնն է, որը պետական թատրոնի կարգավիճակով գործում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Թեա Ծուլուկիանիին մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում փոխարինեց Թինաթին Ռուխաձեն, ով մինչ այդ նշանակումը զբաղեցնում էր Թբիլիսիի Սովորող երիտասարդության ազգային պալատի տնօրենի պաշտոնը։ 

Արտեմ Գրիգորենց

Հայերեն ქართული

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը