Քաղաքականություն

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դադարեցրել է լիազորությունները

1 րոպեի ընթերցում

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը դադարեցրել է լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամսար Բաբինյանը դադարեցրել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բաբինյանի հայտարարությունը հրապարակվել է վարչական շրջանի «Ֆեյսբուք»–ի էջում: 

«Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն»,–գրել է Բաբինյանը: 

Նա կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:

Բաբինյանը նաև խորին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ վստահության և աջակցության համար:
Նա աջափնյակցիներին մաղթել է բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:

Բաբինյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում